Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մայրաքաղաքը յուրաքանչյուրիս» ՀԿ-ի նախագահ Մելինե Յավրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որոշ մարդկանց թվում է, թե Երևան քաղաքը իրենց սեփականությունն է, որը հանձնել են վարձակալության մեր քաղաքի բնակիչներին: Տարիներ շարունակ մարդիկ զսպել են իրենց և չեն արտահայտել այն ամենը, ինչը ցանկանում էին:
Հիմնական դերակատարը վախի մթնոլորտն էր, որը և իշխում էր իրավիճակին: Այսօր շատերը արտահայտում են իրենց կարծիքը ամենատարբեր իրավիճակների, խնդիրների վերաբերյալ, ինչը բնականաբար դուր չի գալիս այն գեղջուկ մասսային, որը իրեն համարում է քաղաքի տեր կամ քաղաքացի: Ժողովուրդը այլևս չի կարողանում լռել և վերջնականապես սպառվել է ամեն տեսակի համբերություն: Մարդիկ իրենց տարրական կենսամակարդակը չեն կարողանում ապահովել, իսկ «գյուղի հերոսները»` այսօր տնօրինում են մեր քաղաքը, հանրային վայրերը, զբոսայգիները և այլն: Իրականում դա միայն մեր բացթողումն է, որ հանդուրժում ենք այս երևույթը: Եթե յուրաքանչյուր բողոքող քաղաքացի հստակ առաջարկ ունենա, կամ միանա որևէ նախաձեռնության` հարցը կլուծվի: Միայն տանից բողոքելով` չենք կարող գավառամիտ չինովնիկներին ուղարկել իրենց իրական տեղը:
Սա վիրավորանք չէ, ուղղակի ճիշտ չեմ համարում, որ ՝ մայրաքաղաքի բնակիչը և սարում անասուն արածացնող չոբանը, ապրեն մի քաղաքում, և ավելին՝ չոբանները զբաղեցնեն պետական պաշտոններ, միայն նրա համար, որ չունեն չափի զգացում, ամաչելու ունակություն և մարդասիրություն, ինչի շնորհիվ էլ ժամանակին մարդկանց դիակների վրայով այսօր կազմել են իշխանություն և հանրային տարածքները իրար մեջ բաժանած` ուրախ և անմիտ մարդու կյանք են վարում:
Այո, սա հենց մեր լուծելու խնդիրն է, գավառամիտը երբեք ինքնակամ չի լքի զավթած աթոռը, «քաղաքական դիրքը», և չի հրաժարվի քրեական հեղինակությունից: Այսինքն, միայն մեր ռեալ գործողությունների և միասնականության շնորհիվ որևէ բան կփոխվի մեր փոքրիկ մայրաքաղաք Երևանում, որը վաղուց արդեն չի ծառայում իր իրական քաղաքացիներին, ինչպես և մանկական զբոսայգիները` իրենց իրական տերերին:
Հ.Գ. Կոտրելով վախի մթնոլորտը` պետք է ցույց տանք, թե ով է իրականում Տան Տերը»: