Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկարան և Բաքուն ձգտում են ռուս խաղաղապահների դուրսբերմանը Ղարաբաղից և հետագայում տարածաշրջանը լիարժեք վերահսկողության տակ վերցնելուն. հունվարի 21-ին REGNUM-ի թղթակցին ասել է Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի Կովկասի բաժնի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը։
«Թուրքիան և Ադրբեջանը ղարաբաղյան պատերազմից հետո հետևողականորեն Հայաստանի նկատմամբ վարում են քաղաքականություն, որի նպատակն է ավարտել իրենց ռազմական հաղթանակը՝ Ղարաբաղը դնելով Ադրբեջանի կառավարության լիակատար վերահսկողության տակ և այնտեղից դուրս բերելով ռուսական խաղաղապահ ուժերը…»,- ասել է փորձագետը։
Քաղաքագետն ընդգծել է, որ Բաքուն և Անկարան ամեն կերպ ճնշում են գործադրելու Ռուսաստանի վրա, որպեսզի ստիպեն նրան` դուրս բերել խաղաղապահներին տարածաշրջանից։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել էր ռուսական խաղաղապահ զորախումբ, որը ներառում էր 1960 զինվորական՝ հրետանային զենքերով, 90 զրահափոխադրիչ, 380 մեքենա և հատուկ տեխնիկա։