Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ի պատասխան «Հայաստանը չի կարող Արցախի գերին դառնալ» թեզի:
Թուրքիայի և Ադրբեջանի պահանջներն Արցախով չեն սահմանափակվում` Սյունիքը, Վարդենիսը, Տավուշը վկա:
Թուրքիան հայտրարում է «Մեկ ազգ` երկու պետություն» և որ ինքը «Ամեն քայլում աջակցում է Ադրբեջանին»:
Հետևապես սա միայն Արցախի հարց չէ:
1915 թ., երբ Արևմտյան Հայաստանում մեզ ցեղասպանում էին, Արցախի հարց չկար:
Դա տեղի էր ունենում միայն մեր` հայ լինելու հանգամանքով պայմանավորված:
Ուստի հասարակության զգոնության թուլացմանն ուղղված հերթական թշնամական քայլն է հայկական Արցախի և Հայաստանի գոյության միմյանց հակադրումը:
Ճիշտ հակառակը` Արցախում այսօր պայքարում են յուրաքանչյուրիս համար:
Ուրեմն` պաշտպանելով Արցախը, պաշտպանում ենք Հայաստանը:
#Մենքկամնրանք
Քրիստինե Վարդանյան
ՀՅԴ անդամ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր