Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատարանից սպասելիքն արդարադատությունն է, բայց ասել, որ դրա հույսը կա ու կոնկրետ այս դեպքում, այս դատավորից՝ չէ, որովհետև վերջին տարիների մեր դաժան փորձը ցույց է տվել, թե որ դատավորներն են, որ այդ համարձակությունն ունեն՝ արդարադատություն իրականացնելու, ովքեր են, որ ենթարկվում են իշխանությունների ճնշումներին ու ցանկություններին․ Վերաքննիչ դատարանի մոտ, հաջակցություն Առուշ Առուշանյանի, բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Լևոն Քոչարյանը։
«Գալ, ակցիային մասնակցելը պետք է այն մարդկանց ճշտի համար, ովքեր փակված են, իրենց ծնկի չիջնելու․ պինդ տղերք են, չեն վախեցել ու չեն կզել։ Իրենք պետք է զգան, որ մենակ չեն, մարդիկ կան, ովքեր իրենց կողքին են, գնահատում են իրենց կեցվածքը, խիզախությունը։ Կարևոր է նաև, որ մեր մյուս քաղաքացիները, ովքեր միգուցե անտարբեր են այս պրոցեսների նկատմամբ, խորությամբ չեն գիտակցում, թե ինչ կատարվում, գիտակցեն՝ այս ամենն ինչ վտանգներ էպարունակում, որ իրենք էլ ուշադրություն դարձնեն, հասկանան ու չհանդուրժեն այս լկտիությունը, որը կատարվում է»,- ասաց նա։