կարևոր
4225 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-19 10:30
Աշխարհ

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանի այցը Լոս Անջելըս

ՀՅԴ 132 Ամեակի տօնակատարութեան միջոցառումների շրջանակում, ՀՅԴ ԱՄՆ արևմտեան շրջանն է այցելել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանը: Տ. Խաչատուրեանը Լոս Անջելըս է հասել Ուրբաթ, Փետրուար 18ի միջօրէին: Նա հիմնական բանախօսն է ՀՅԴ 132 Ամեակի պաշտօնական տօնակատարութեան որը տեղի է ունենալու Կիրակի Փետրուար 19ին Գլենդէյլի «Ալէքս» թատրոնում երեկոյեան ժամը 6:00ին: Այս տարի ՀՅԴ 132 ամեակի առիթով երեք հիմնական միջոցառումներ են նախատեսուել, որոնցից առաջինը «Ալէքս» թատրոնի մէջ կայանալիք միջոցառումն է:

Դաշնակցութեան 132 ամեակի կապակցութեամբ տեղի է ունենալու նաև նորագիրների երդման արարողութիւն, որով նոր ուխտեալներ միանալու են ՀՅԴ ընտանիքին: Այս տարի երդման արարողութիւնը նաև սփռուելու է ՀՅԴ Արևմտեան շրջանի «Ֆէյսբուք-Լայվ» ձևաչափով:

132 Ամեակի երրորդ ձեռնարկ՝ ՀՅԴ Օրուայ Ճաշկերոյթը կայանալու է Փետրուար 25-ին Մոնթէբէլոյի Բաղրամեան Սրահում Գառնիկ Սարգսեանի մասնակցութեամբ:

Յակոբ Տէր Խաչատուրեանը իր այցի շրջանակներում բացի 132 ամեակի տօնակատարութեան և ներքին հանդիպումներից նաև տարբեր առիթներով հանդիպումներ է ունենալու ազգային, հասարակական և կրօնական կազմակերպութիւնների, կազմակերպութեան հովանաւորողների և համայնքի տարբեր խաւերի հետ:

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանը իր այցի առաջին օրը հարցազրոյց է ունեցել AABC TV հեռուստակայանի տնօրէն Վրէժ Աղաջանեանի հետ: Հարցազրոյցը ներառում է վերջին տեղեկութիւններ Հայաստանի ու Արցախի մասին: ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը պատասխանել է նաև ՀՅԴ կազմակերպութեանն առնչուող հարցերին:

Հարցազրոյցն ամբողջութեամբ՝ ստորեւ