Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«alikonline.ir» – Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ, շաբաթ՝ դեկտեմբերի 17-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, Հայաստանի եւ Արցախի վերջին իրադարձութիւնների թեմայով ժողովրդական հանդիպում տեղի ունեցաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի հետ: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:
Յակոբ Տէր-Խաչատուրեանն իր բանախօսական ելոյթում ասաց. «Մեր առաջին անելիքը աշխարհով մէկ ազգային գաղափարախօսութեան վրայ հիմնւած ուժերի համախմբելն է, որպէսզի կարողանանք ամրօրէն կառչած մնալ մեր իդեալներին, ամրօրէն շարունակենք մեր պայքարը մինչեւ յաղթանակի կերտումը»:
Նա իր խօսքի մի այլ բաժնում անդրադառնալով հայ ժողովրդի առջեւ ծառացած հիմնական երեք մարտահրաւէրներին, որոնք են՝ Արցախեան պատերազմից յետոյ ստեղծւած կացութեան ներքոյ Հայաստան-Ադրբեջան բանակցութիւնները, Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններն ու բնակացութիւնները եւ Ազգային միասնականութեան վերականգնումը, շեշտեց դրանց դիմագրաւելու ուղղութեամբ աշխատանքային ընդարձակ դաշտի մասին: