|
Փոխարժեքներ
15 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.18 |
| EUR | ⚊ | € 420.08 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 490.73 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
Դեկտեմբերի 12-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն իր գրասենեակում հիւրընկալեց Լիբանանից Թեհրան ժամանած ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին եւ նրան ընկերակցող «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչներ՝ Սեւան Դանիէլեանին եւ Արամ Շահնազարեանին: Հանդիպմանը նաեւ ներկայ էր Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:
Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց Յակոբ Տէր-Խաչատուրեանին, ում հետ աւելի քան 40-տարւայ ծանօթութիւն ու բարեկամութիւն ունի: Նա մեծապէս գնահատեց Դաշնակցութեան դերակատարութիւնը հայակեանքում յատկապէս այս օրերին:
Հանդիպումն անցաւ մտերմիկ մթնոլորտում եւ առիթ եղաւ ընդհանուր գծերի շրջագծում տեսակէտներ փոխանակելու Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի այժմէական հարցերի ու ապագայի հեռանկարների մասին։
Յակոբ Տէր-Խաչատուրեանն իր հերթին, գոհունակութիւն յայտնեց հիւրընկալութեան եւ շահաւէտ հանդիպման համար, գնահատելով ազգային առաջնորդարանի եւ ընդհանրապէս Հայ Եկեղեցու դերը՝ հայութեան կեանքում։
Ազգային առաջնորդարանի Հանրային կապ