կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-31 13:02
Հասարակություն

Պարզապես ցեխշպրտոցի

Պարզապես ցեխշպրտոցի

Yerkir.am-ը նամակ էր ստացել, որում նշված էր, թե «Նաիրիտ»-ի անցակետային բաժնում իրարանցում է:

 

«Քարտային անցակետի հենց կողքի բաժնի աշխատողները գործի չեկած մարդկանց անցաքարտերով են անցնում, որպեսզի գործի չեկած մարդիկ ամբողջ աշխատանքային օրվա համար գումար ստանան: «Նաիրիտ»-ում քարտային անցակետի կողքի բաժինները զբաղված են` գործի չեկած մարդկանց քարտերով ներկա ստանալով»,- վստահեցնում է նամակագիրը:

 

Վերջինս նաեւ մի ուշագրավ հաշվարկ է կատարել. «Ամբողջ օրվա ընթացքում, եթե թեկուզ 100 հոգի էլ գործի չգա, և նրանց քարտերով ուրիշ մարդիկ անցնեն, ապա գործարանի վնասը կկազմի 500.000 դրամ. մեկ ամսվա ընթացքում գործարանի կորուստը 33.000 դոլար է կազմում` միայն դրանից»:

 

Թե ի՞նչ թվեր են սրանք եւ ի՞նչ տրամաբանությամբ է հաշվարկն արվել, նամակագիրը չի նշում. մարդն ուղղակի բողոքում է` հավանաբար մտածելով, որ դա էլ իր ազատ արտահայտման իրավունքն է: Բայց չէ՞ որ սա վերջին հաշվով լուրջ մեղադրանք է, որը, տվյալ դեպքում, անհիմն է, քանի որ տրամաբանության եւ փաստերի միջեւ կապը բացակայում է:

 

«Նաիրիտ»-ի տնօրեն Հ. Հախինյանը մեզ տեղեկացրեց, որ ընկերության ներքին կարգապահական կանոններով` աշխատողը էլեկտրոնային անցակետն անցնում է այնպես, որ անցակետի հսկիչը անցաքարտի նկարը համեմատի տվյալ աշխատողի հետ, եւ բացառեց, որ աշխատանքի չներկայացած աշխատողի անցաքարտով այլ աշխատող անցնի: