Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարզվում է, Երևանի ամանորյա տեսքի համար ծաղսվելու է 650 հազար դոլար...
Հայաստանը կառավարելու համար կապիտուլյանտ Նիկոլն առաջնորդվում է «Հաց և խրախճանք» կարգախոսին համապատասխան...
Այլ կերպ չի կարելի մեկնաբանել այս իշխանությունների պահվածքը, ովքեր պատերազմից հետո մինչև 2022 թ-ի սեպտեմբերը գեթ մեկ փամփուշտ չէին գնել բանակի համար՝ թուրքերին հավատացնելոււ, որ իրենք իրոք խաղաղություն են մուրում և աղերսում վերջիններից, իսկ մեր զինվորներն էլ ծառայում էին խայտառակ վիճակում գտնվող դիրքերում և խրամատներում՝ անձևից և ձնից պատսպարվելով ցելոֆանի տակ, բայց Երևանը զարդարելու համար պարզվում է և՛ ահռելի գումար կա, և՛ ցանկություն...
Հետաքրքիր է, քանի՞ դիրք կարելի էր կարգի բերել Երևանի զարդարանքի վրա ծախսվող 650 հազար դոլարի...
Ու չփորձեն որոշները "դասախոսություն" կարդան, թե բա «ամանորը երեխաների համար է և պետք չէ այդ տոնը խլել նրանցից»... Համաձայն կլինեի այս տեսակետի հետ, եթե ընդամենը 3 ամիս առաջ Նիկոլի պատճառով ևս 200-ից ավելի մեր զինվորներ չզոհվեին և որոնց ընտանիքները, հարազատները, ընկերները և մտերիմները արցունքները աչքերին և հիմնականում գերեզմանատներում պետք է դիմավորեն 2023 թ-ը... Իսկ Նիկոլի պատճառով պարտված Հայաստանի մայրաքաղաքն էլ կարող էր ավելի զուսպ զարդարվել...
Ինչի՞ են ճոխ զարդարվում և հրճվում.... ո՛ր թուրքի պատճառով դատարկվել է Ներքին Հանդը, ո՛ր թուրքը գնտվում է Ջերմուկից 1,5-2 կիլոմետր հեռավորության վրա, ո՛ր թուրքը հասել է Վերին Շորժա, ո՛ր թուրքը գրավել է Սև լիճը և այլ տարածքներ...
Ի դեպ, ըստ վերջին տվյալների ազերիները մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա են կուտակում Նիկոլի և Ալիևի գծանշած հայ-ազերիական սահմանին և Հայաստանն Արցախին կապող միջանցքի մոտ...
Գագիկ Համբարյան
Քաղաքագետ