կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-19 03:14
Քաղաքական

Ընտրությունները տոնակատարություն չեն՞, որ անենք, կամ` չանենք

Ընտրությունները տոնակատարություն չեն՞, որ անենք, կամ` չանենք
«Եթե Հայաստանի իշխանություններն այնքան քաղաքական կամք ունենան, որ նոր ընտրություններ անցկացնեն, ես միայն կողջունեմ»,- «Հայելի» ակումբում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա, նույնիսկ եթե հերթական ընտրություններին երկու ամիս է մնացել, արտահերթ ընտրությունները, միեւնույն է, ուղղակի անհրաժեշտ են Հայաստանին: Ռուբեն Հակոբյանի կարծիքով, այդ պարագայում «Սերժ Սարգսյանն ամենալեգիտիմ ու ճիշտ քաղաքական գործիչը կդառնար Հայաստանի նորանկախ պատմության մեջ»: Հանրապետական Արտակ Զաքարյանն էլ կարծում է, որ այդ թեման Հայաստանում զավեշտի է վերածվել. «Դա հո լրացուցիչ քննություն կամ ստուգարք հանձնելու ռեկտորատի որոշում չէ՞, կամ էլ տոնակատարություն, որ անենք, կամ` չանենք»: Հանրապետական գործիչը ընդդիմադիրներին խորհուրդ է տվել 2012-ի մայիսին վերջապես հայտարարել արտահերթ ընտրությունների մասին: