կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-30 06:21
Առանց Կատեգորիա

Ինչ կլիներ, եթե Էրդողանը կին լիներ

Ինչ կլիներ, եթե Էրդողանը կին լիներ

Այսօր համացանցում տարածվել են Թուրքիայի վարչապետի եւ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների լուսանկարները` կնոջ կերպարով։ Լուսանկարները համացանցում են հայտնվել «Կին թեկնածուների աջակցություն» միության կողմից կազմակերպված «275 կին» խորագրով արշավի շրջանակներում։ Սակայն միության ղեկավար Չիղդեմ Այդընը հայտարարել է, որ դրանք որեւէ առնչություն չունեն իրենց կազմակերպության հետ. տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի եւ «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելիի` կնոջ կերպարանքով լուսանկարները հետեւյալ բովանդակությամբ մակագրություններ ունեն. «Պարո'ն Թայիփ, եթե կին լինեիք, հյուրեր կընդունեի՞ք, քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն կարկանդակ կպատրաստեի՞ք», «Պարո'ն Քեմալ, եթե կին լինեիք, երեխա կխնամեի՞ք, ընդդիմադիր լինելու փոխարեն մայրություն կանեի՞ք», «Պարո'ն Բահչելի, եթե կին լինեիք, շյուղով կգործեի՞ք, խորհրդարանն էլ երազում կտեսնեի՞ք»։