կարևոր
3310 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-05 11:04
Քաղաքական

Արցախում ակտիվ քաղաքական գործընթացներ են. «Փաստ»

Արցախում ակտիվ քաղաքական գործընթացներ են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքից հետո Արցախում քաղաքական տրամադրությունների լուրջ փոփոխություններ են եղել։ «Փաստ» թերթի արցախյան աղբյուրը հայտնում է, որ փոփոխություններ են տեղի ունեցել նաև հանրային հատվածում։

Մեր տեղեկություններով, Արցախում ընթացող ակտիվ քաղաքական գործընթացները, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ առաջիկայում արցախյան քաղաքական տիրույթում գլխավոր դերակատարը դառնալու է Ռուբեն Վարդանյանը։ Հավելենք նաև, որ այս օրերին Արցախում է գտնվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը. մեր ունեցած տեղեկություններով, Սարգսյանը Արցախում, որպես կանոն, հանդիպում է ընկերներին, մարտական ընկերներին ու արցախյան բարեկամներին, սակայն այլ բնույթի քննարկումներ նույնպես ունենում է։

Նշենք, որ հանդիպումների ժամանակ նրան մշտապես ուղեկցում է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը։ Ի դեպ, մենք տեղեկություններ ունենք, որ նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի հրապարակում նախատեսված հանրահավաքին Արցախից նույնպես լուրջ ներկայություն է լինելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում