Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չեմ կարծում, որ այսօր միայն խորհրդարանական ընդդիմությունն է ընդդիմություն, և միայն նա օրակարգ ունի։ Կարծում եմ, այսօր թիվ մեկ խնդիրն այն է, որ պետք է պատրաստ լինել, շուտով ակտիվ գործընթացներ են սկսելու։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը։
Նրա խոսքով, այսօր, ցավոք, Փաշինյանի մետաստազներից մտել են ընդդիմության դաշտ և ամեն ինչ անում են, որ ընդդիմությունը չմիավորվի։
«Թիվ մեկ խնդիրն այսօր այն է, որ ընդդիմությունը կարողանա անձնական հարցերը մի կողմ դնել, և միավորվել, ոչ թե ինչ-որ մեկին իշխանության բերելու, այլ այս իշխանություններին հեռացնելու օրակարգով», - ասել է Հակոբյանը՝ նշելով, որ, տեսնելով, թե ովքեր են այսօր իշխանության կողմից, այսպես ասած, դրության տերերը, վստահ է, որ մի քիչ ճնշում տեսնելու դեպքում՝ փախչելու են։
Բանախոսն անդրադարձել է նաև իր դեմ քրեական գործ հարուցելուն, 44-օրյա պատերազմի ուշագրավ դրվագներին, ներառյալ Աննա Հակոբյանի բունկերում գտնվելու և այնտեղ ինչ- ինչ հրահանգներ տալու, ինչպես նաև 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներից ընդդիմության հրաժարվելու մասին հարցերին։
Մանրամասները՝ տեսանյութում։