|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 30-ին հրավիրված արտահերթ նիստին զուգահեռ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում կայացել է մեծ հանրահավաք:
Հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։
Ստեփանակերտից և շրջաններից շուրջ 40,000 քաղաքացիների մասնակցությամբ հանրահավաքում, ի թիվս այլ ելույթների, ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարությունը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, որը մասնակցում էր հանրահավաքին՝ նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ, ֆեյսբուքյան էջում գրառում է արել և լուսանկարներ հրապարակել․
«Արցախի ժողովրդի կամքն անսասան է սեփական ճակատագիրը որոշելու և տնօրինելու հարցում… »,-գրել է Արցախի նախագահը։