Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոչ եմ անում մասնակցել շաբաթ` նոյեմբերի 5-ին` ժամը 15:00-ին կայանալիք հանրահաւաքին՝ Հայաստանի և Արցախի անվտանգութեան համար. իր ուղերձում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
«Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է: Ես անբաղձալի տարր նկատուած եմ Նիկոլ Փաշինեանի կողմէ, ով արգելեց վերադարձս Հայաստան, բայց ես շարունակելու եմ ամբողջ ուժով պաշտպանել Հայաստանի և Արցախի հանրապետութիւններու շահը: Ես ուզում էի լինել քեզ հետ՝ Երևանում։ Չնայած ես ծնուել եմ Ֆրանսիայում, բայց ինձ համարում եմ 100% ֆրանսիացի և 100% հայ:
Հայաստանն իմ մէջ է, և ոչ ոք չի կարող ինձ խանգարել այն պաշտպանել. Սենատում և Ազգային ժողովում, Ֆրանսիայում, մենք բանաձեւեր ենք ընդունելու Հայաստանին և Արցախին աջակցելու և Ադրբեջանի դէմ պատժամիջոցներ կիրառելու խնդրանքով։
Այսօր արդէն Սենատը հրապարակել է բանաձևի նախագիծը, որում ներառուած է նաև Արցախի Հանրապետութիւնը ճանաչելու և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնելու անհրաժեշտութեան դրոյթը:
Պայքարը շարունակւում է։ Մեր և մեր երեխաների ապագայի անունից մենք պէտք է դիմադրենք, ցոյց տանք աշխարհին, որ Արցախի կողքին ենք, Արցախի հետ, յանուն Հայաստանի ու Արցախի անվտանգութեան: Կոչ եմ անում շաբաթ օր ժամը 15.00-ին, լինել Ֆրանսիայի հրապարակում», - նշել է ֆրանսահայ գործիչը: