կարևոր
3775 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-27 15:28
Քաղաքական

Բոլոր արցախցիներին կոչ եմ անում մասնակցել հանրահավաքին՝ սեփական ճակատագիրը հայրենի հողում տնօրինելու վճռականությունը միասնաբար հայտնելու նպատակով. Արցախի ԱԺ նախագահ

Բոլոր արցախցիներին կոչ եմ անում մասնակցել հանրահավաքին՝ սեփական ճակատագիրը հայրենի հողում տնօրինելու վճռականությունը միասնաբար հայտնելու նպատակով. Արցախի ԱԺ նախագահ

Հոկտեմբերի 30-ի ԱԺ արտահերթ նիստի կազմակերպիչը ես եմ՝ խորհրդարանի բոլոր խմբակցությունների պատգամավորների և աշխատակազմի աշխատողների հետ միասին, իսկ հանրահավաքի կազմակերպիչը յուրաքանչյուր արցախցի է, ով մտահոգված է Հայրենիքի ճակատագրով։ Այդ մասին Արցախի ԱԺ հերթական նիստի մեկնարկից առաջ հայտարարեց խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը։

«Արցախի խորհրդարանի բոլոր ուժերի նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ին` ժամը 15։00-ին, տեղի կունենա արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային։ Ոըղիղ հեռարձակմամբ նիստը հեռարձակվելու է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ հրավիրված մեծ հանրահավաքի ժամանակ։ Նիստից հետո ելույթները շարունակվելու են հրապարակում՝ հանրահավաքի ընթացքում։ Հավաստիացնում եմ, որ հանրահավաքի օրակարգը ներքաղաքական հարցեր չի պարունակում»,-ասաց Թովմասյանը և բոլոր արցախցիներին կոչ արեց մասնակցել հանրահավաքին՝ սեփական ճակատագիրը հայրենի հողում տնօրինելու վճռականությունը միասնաբար հայտնելու նպատակով։