կարևոր
2311 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-10 18:37
Քաղաքական

Ի՞նչ է քննարկվել Պրահայում․ փաստաթուղթ

Ի՞նչ է քննարկվել Պրահայում․ փաստաթուղթ

Ռուսական տելեգրամյան ալիքները արտահոսք են արել, իրենց պնդմամբ՝ այն փաստաթուղթը, որի շուրջ սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում բանակցել և ստացել են   ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ալիևի օգնական Հիքմեթ Գաջիևի հետ։ Աղբյուրը պնդում է, որ հենց այս փաստաթուղթն է դարձել Պրահայում Փաշինյան-Ալիև-Էրդողան զրույցների հիմնական թեման։

Փաստաթղթի ամբողջական թարգմանությունը՝ ստորև․

Եռակողմ բանակցություններում Կողմերի պարտավորությունները

ԱՄՆ, Վաշինգտոն Դ․Կ․

27 սեպտեմբերի, 2022թ

Կողմերը պարտավորվել են կատարել հետեւյալը.
 

  • Կողմերի արտաքին գործերի նախարարները կսկեն ժամանակի մեջ սահմանափակված, փաստաթղթային հենքով (տեքստային) բանակցություններ՝ խաղաղության պայմանագիրը ավարտին հասցնելու նպատակով, մինչև օրացուցային տարվա վերջը
  • Զուգահեռաբար խաղաղության շուրջ բանակցություններին, Սահմանազատման կոմիտեի ներկայացուցիչները ավարտին կհասցնեն սահմանագծումը հայ-ադրբեջանական միջազգային սահմանի, մինչև օրացուցային տարվա վերջ:
  • Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցիչ, ով կաշխատի համանման ներկայացուցչի հետ՝ նշանակված ԼՂ-ի Հայկական էթնիկ համայնքի կողմից՝ ԼՂ - ի բնակիչների իրավունքների և անվտանգության քննարկումեր անցկացնելու համար: Ներկայացուցիչները կապահովեն իրենց քննարկումների թափանցիկությունը միջազգային հանրությանը: Կողմերը կշարունակեն դիտարկել միջազգային դիտորդի հնարավոր կարգավիճակը, առանց Ադրբեջանի ինքնիշխանություն միջամտության՝ նպատակ ունենալով ապահովել վստահություն ԼՂ- ում ապրող ազգային փոքրամասնության խմբերի պաշտպանության նկատմամբ: 
  • Կողմերը պարտավորվել են ներգրավված մնալ քննարկումների մեջ, որպեսզի հաստատվի Ադրբեջանը Նախիջևանին միացնող երթուղի՝ ներառելով փոխադարձ մուտք Հայաստանի համար՝ Ադրբեջանով:
  • Մոտ օրերին 2022 թվականի սեպտեմբերին բռնության ժամանակ բոլոր ձերբակալվածներն ազատ կարձակվեն առանց որևէ նախապայմանի:

Որպես կողմերի մեջ քննարկումների կազմակերպիչ, Միացյալ Նահանգները՝

  • նշեց, որ վստահում է կողմերին առ այն, որ բռնության վերսկսում տեղի չի ունենա և ակնկալում է, որ կողմերը կկենտրոնանան բանակցությունների առաջընթացի վրա և մինչև տարվա վերջ կեզրափակեն դրանք:
  • առաջարկեց անհապաղ տրամադրել տեխնիկական օգնություն բազմամոդալ տրանսպորտային կապերի, սահմանների սահմանազատման և ականազերծման համար:
  • առաջարկեց կրկին այս ձևաչափով հավաքվել մինչև տարվա վերջ՝ հաշվի առնելու և անդրադառնալու ցանկացած խոչընդոտի խաղաղության գործընթացի և առնչվող այլ քննարկումներին: