կարևոր
2911 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-21 17:34
Հասարակություն

Պատերազմում անմահացածը․ Նարեկ Գալստյան

Պատերազմում անմահացածը․ Նարեկ Գալստյան

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվել է 31-ամյա Նարեկ Գալստյանը։ 

Խորը ցավով հայտնում եմ, որ հայրենիքի սահմանների պաշտպանության սուրբ առաքելությունն իրականացնելիս 31 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացավ կյանքիս ամենամտերիմ մարդկանցից մեկը՝ եղբայրս, ում հետ անցել է գրեթե ամբողջ մանկությունս և երիտասարդությունը:

Նար ջան, այսօր ձեր տան ամեն անկյուն քեզ էր հիշեցնում, ամեն ծառի ու քարի հետ բազմաթիվ հիշողություններ արթնացան: Նայում էի այն պատին, որի առաջ ուրախությունից պարում էի, երբ բերքահավաքից հետո տեսա խնձորներով լի արկղերը, հիշեցի քաղցր դեղձի ծառը, որի բերքի համար ամեն տարի սպասում էինք սեպտեմբեր ամսվան, սև սալորի ծառը, արջանաբադ ծիրանի ծառերի տակ անցկացրած մեր բազմաթիվ խոսակցությունները, փողոցի անկյունի քարը, որի վրա նստած էինք, երբ պապան հայտնեց մեր համալսարան ընդունվելու լուրը, էլ որը պատմեմ, այնքան շատ էին...

Այսօր բոլորս տխուր ենք, բայց քո հետ անցկացրած պահերի մասին հիշելիս ժպիտ էր հայտնվում դեմքներիս, քո պոզիտիվն ու բազմազան պատմությունները մեզ հետ էին ... : 

Հավերժ փառք ու պատիվ եղբորս և մեր բոլոր նահատակված եղբարներին ու քույրերին, լույսերի մեջ մնաք: Վրեժ լինելու՛ է:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր Աշտարակ քաղաքի Սուրբ Մարինե եկեղեցում, ժամը 17:00-ից, հուղարկավորությունը Արագածոտնի մարզի Նոր-Երզնկա գյուղի հերոսների պանթեոնում, ժամը 13:00-ին։ 

Արսեն Հարությունյան

«Seaside Startup Summit»-ի հիմնադիր