կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-24 14:05
Հասարակություն

Ալիևը բացում է խաղաքարտեր և մեղադրում Հայկական կողմին պատերազմում հազարավոր զոհերի և ստորացուցիչ պարտության համար. Նարեկ Մանթաշյան

Ալիևը բացում է խաղաքարտեր և մեղադրում Հայկական կողմին պատերազմում հազարավոր զոհերի և ստորացուցիչ պարտության համար. Նարեկ Մանթաշյան
«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը գրում է.
 
«Ծրագրավորված Պարտություն
 
Հասել ենք...
 
Ադրբեջանի նախագահը, բացում է խաղաքարտեր և մեղադրում Հայկական կողմին պատերազմում հազրավոր զոհերի և ստորացուցիչ պարտության համար...
ալիևը փաստորեն պնդում է այն, ինչ մենք արդեն գիտեինք Վլադիմիր Պուտինից.
 
Հոկտեմբերի 7-ին ռուսական կողմի մոջնորդությամբ հնարավոր է եղել կանգնեցնել պատերազմը, ինչպես ալիևն է նշում. այդ ժամանակ հնարավոր էր խուսափել հազարավոր զոհերից և տարածքային կորուստների այս չափից, և հավելում, որ համաձայնվելու դեպքում այսքան ստորացուցիչ չէր պարտվի...
 
Այս համատեքստում հարկավոր է հիշել նաև, որ դեռ հոկտեմբերի 4-ին ԳՇ պետը զեկուցել էր մեր երկրի Անվտանգության խորհրդին, որ պատերազմելու ռեսուրս չունենք...
Իսկ այս ներսի լսարանի համար ուժեղ տղա ձևացող դավաճանը նույնիսկ չի էլ պատախանում, չի պատասխանում քանի որ ասելիք չունի և գիտի, որ այդ մեղադրանքները հիմք ունեն և փաստարկված են...»։