Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս պահին մոտ 5 հազար ոստիկանական ուժեր են տեղակայել տարբեր նախարարությունների, անգամ Ռադիոտան ու ԵՊՀ-ի մոտ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ռադիոտան շենքի դիմաց, որտեղ մի պահ կանգ առավ «Դիմադրություն» շարժման երթը։
Նա վստահեցրեց, որ իրենց նպատակը Նիկոլի օրինակով Ռադիոտուն մտնելը չէ, բայց, չնայած դրան, նա ահաբեկված է։
«Մի հատ ստեղ կարաք լիաթոք ծիծաղեք, որ կարողանում եք ամբողջ ուժայիններին 24 ժամ պահեք փողոցում»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Ոստիկանական մի քանի շարքով շրջապատված Ռադիոտան շենքի աշխատակիցներից մեկը՝ զոհված զինծառայողի մայր Ալիսա Գևորգյանը Արցախի ու Հայաստանի դրոշներ պարզեց ցուցարարներին։
«Դուք մեզանից պաշտպանվելու կարիքը չունեք ու հաստատ Ոստիկանությունը չէ, որ պետք է մեր և ձեր միջև պատնեշ կանգնի, մենք միասին մեկ նպատակ ունենք՝ հանուն Արցախի ու Հայաստանի։ Ու այս նպատակին հասնելու ենք՝ չնայած բոլոր խոչընդոտներին»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․