Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված` հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը ուժի մեջ մտցնելու նախագիծը:
Նշենք, որ երեկ առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվել էր. ձեռնպահ էր քվեարկել միայն ԱԺ ՀՅԴ խմբակցությունը, մյուս խմբակցությունները կողմ էին քվեարկել:
Ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ ցանկանում է անախորժությունը պարզաբանել, և անդրադարձավ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի այն քննադատությանը, երբ նա ասել էր, որ հանձնաժողովում իրենք ձեռնպահ են քվեարկել նախագծի օգտին, իսկ հիմա կողմ են քվեարկում: Հակոբյանը նշել էր, որ օրը մեջ չի կարելի կարծիք փոխել: Մարուքյանն այն ժամանակ հնարավորություն չէր ունեցել արձագանքելու և դա արեց այս նիստում:
«Մեր հարգարժան գործընկերն այստեղից տվեց իմ անունը, թե հանձնաժողովի նիստում ձեռնպահ ենք քվեարկել: Մենք այդ հանձնաժողովում մարդ էլ չունենք, ինչպե՞ս կարող էինք որևէ կերպ քվեարկել: Օրը ցերեկով գալ այստեղ, նման բան հայտարարել ու հանրությանը մոլորության մեջ գցել, չի կարելի»,- ասաց նա:
Հակոբ Հակոբյանն էլ արձագանքեց. «Իմ հարգարժան գործընկերոջն ասեմ՝ գնացել, իմ ելույթը լսել եմ, այո, Ձեր անունը տվել եմ, բայց երբեք Ձեզ նկատի չեմ ունեցել: Իմ ասածը վերաբերում էր կառավարությանը մաս կազմող ուժերին»,- ասաց նա:
Հակոբյանը մեղադրեց լրատվամիջոցներին և հիշեց իր` կարտոֆիլի հետ կապված պատմությունը: «Ես նման բան չէի ասել, չէի արել, եթե արած լինեի` ներողություն կխնդրեի: Ես ինչո՞ւ պետք է արդարանամ, բայց ամբողջ հանրությունը դրա մասին էր խոսում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հակոբյանն 2017 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն և առևտուր չեն անում։ Հետևաբար, նրանց համար միևնույն է` կարագն ու միսն էժան են, թե` թանկ: