կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-02 19:59
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ երիտասարդները եռագույն դրոշ պարզեցին Հանրապետության հրապարակում

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցուցարարները եռագույն դրոշ պարզեցին Հանրապետության հրապարակում, որ, ինչպես նրանցից մեկն ասաց, Նիկոլ Փաշինյանն ու իշխանությունները իրենց նստած տեղը ավելի վատ զգան իրենց՝ հայտնում է Yerkir.am-ը։

Մինչ այդ նրանք բանակցեցին ոստիկանների հետ, որոնք էլ միջանցք բացեցին՝ ապահովելով ցուցարարների անցումը հրապարակի կենտրոն։

ՀՅԴ ՀԵՄ անդամ Արսեն Մարդոյանը բարձրախոսով հիշեցրեց, որ սրանից մի քանի օր առաջ ՀՅԴ երիտասարդները փորձել էին ծածանել ՀՀ խորհրդանիշ եռագույն դրոշը, բայց իշխանությունների հրահանգով ձերբակալել էին նրանց։

Նա նշեց, որ իրենք՝ իբրև հայ երիտասարդներ, խոստանում են, որ ապագա Հայաստանում՝ առանց Նիկոլ Հայաստանում, չեն լինելու սևեր ու սպիտակներ, լինելու են մարդիկ, որոնք իրենց գործողություններն իրականացնելու են հանուն եռագույնի խորհրդի և լինելու են միասնական։

Ապա նրանք երգեցին «Մեր հայրենիք» օրհներգը և վանկարկեցին՝ «Նիկո՛լ, հեռացիր»։

Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է դաշնակցական երիտասարդների նախաձեռնած՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթը»։ Ցուցարարները Արամ Խաչատրյանի արձանի մոտից շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ։

Ավելի վաղ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն ասել էր՝ Փաշինյանը պատերազմի հրձիգ է, նա 2,5 տարի պետությունը թուլացրել է։