|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ կապերին հսկայական վնաս է հասցվել ոչ միայն վերջին երկու տարում, այլեւ 2018 թվականից ի վեր՝ Հայ դատի աշխատանքի տեսանկյունից: Այս մասին մայիսի 29-ին Ֆրանսիայի հրապարակում «Քաղբանտարկյալները ժողովրդավարական բաստիոնում. օրենք եւ ամենաթողություն» թեմայով անցկացվող քննարկման ժամանակ հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնաժողովի անդամ Անի Չաղլասյանը:
«Այսպիսով՝ մինչ օրս Հայ դատի աշխատանքը նպատակաուղղված է եղել Հայաստանի ամրապնդմանը, Արցախի անկախության եւ ինքնորոշման իրավունքի հաստատմանը: Եվ Սփյուռքը, ինչպես նաեւ լոբբիստական աշխատանքը միշտ կենտրոնացած են եղել երկու երկրի կայունության վրա: Այս 30 տարում եղել են դեպքեր, երբ մեր եւ տվյալ իշխանությունների ծրագրերը միշտ չէ, որ ամբողջությամբ համընկել են: Այժմ շատ մեծ տարբերություն կա մեր եւ Հայաստանի իշխանությունների նպատակների միջեւ»,- ընդգծել է Հայ դատի հանձնաժողովի խորհրդի անդամը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում Հայաստանի ներկայիս դեսպան Լիլիթ Մակունցը չի ընդունվել ԱՄՆ հայ համայնքի կողմից, քանի որ նրա հայացքները հստակ հակասում են անկախ եւ ազատ Հայաստանի եւ Արցախի մասին Սփյուռքի նպատակներին ու երազանքներին: