Ես, իհարկե, չգիտեմ՝ Նիկոլի ջեբի ընդդիմության քասթինգն ով է արել, բայց որ ակնհայտորեն քաղաքական անտաղանդ կերպարների է ընտրել՝ փաստ է:
Առավոտյան Լուսավորի «մտքի գիգանտ» Գեւորգ Գորգիսյանը (Էդմոնն էլ Հ1-ի պավիլիոնից տուն չի գնում) հայտարարել էր, թե բա՝ դուք ընտրության չմասնակցեիք, հիմա ես պատգամավոր կլինեի, հիմա էլ Նիկոլի նախկին նախարար, մեր օրերում ընդդիմություն աշխատող ոմն Մեսրոպ Առաքելյան է նեղսրտում, թե բա հրապարակից դուք գնացեք, մարդիկ կշատանան:
Այ ընկեր ջան, լավ, մենք վատն ենք, քիչ մարդ է գալիս մեր հավաքին, բա մի հրապարակ էլ դուք վերցրեք, 10 անգամ շատ մարդ բերեք, կներեք, 10 մարդ կարողացեք բերել։ Եղբա՛յր, բայց, ձեր տնեցիքից բացի, ձեզ մարդ ճանաչո՞ւմ է, որ հրապարակներ լցնելուց եք խոսում ու մարդկանց քանակից՝ այն էլ անգամներով։