Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը այսօր ԱԺ-ում հարց ուղղելով Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արման Եղոյանին՝ հիշեցրեց նրան, թե ինչպես էին ժամանակին թշնամուն սիրաշահելով իբր խուսափում յուղ լցնել կրակին , ինչպես որ այսօր են դա անում, որպեսզի լարված տարածաշրջանում նոր լարում չստեղծեն:
«Չնայած Ալիևի կոշտ հռետորաբանությանը՝ Փաշինյանը պարբերաբար ասում էր, որ Ալիևը կիրթ է, կառուցողական է և ինքն էլ է ուզում խաղաղ ճանապարհով Ղարաբաղյան խնդրի կարգավորումն ապահովել, ՀԻմա փաստորեն երբ Ալիևը անվրդով խոսում է Սևան հասնելու, Վարդենիսը գրավելու և Երևան հասնելու մասին, Դուք նորից կրակի վրա յուղ չլցնելու կոչն եք անում: հստակեցնենք փաստորեն ձեր քաղաքականության այս փիլիսոփայությունն արդյունավե՞տ է լինելո», -ասաց Խամոյանը: Արման Եղոյանն ի պատասխան նրան՝ նշեց, որ կոմպլեմենտար քաղաքականությունը դեռևս չի նշանակում , որ դա իրականությունն է, դա ընդամենը ունենում է քաղաքական նպատակներ.
«Եթե ես այս ամբիոնից կամ որևէ հարցազրույցում ասեմ, օրինակ, որ տիկին Խամոյանը կառուցողականմ և նրբանկատ մարդ է, դա ամենևին էլ չի նշանակի, որ ես էդպես էլ կարծում եմ, Դուք միանգամից չհավատաք դրան, դա կարող է հետապնդել որոշակի քաղաքական նպատակներ, որոնց ես կարող է հասնեմ, կամ ոչ: Եթե չհաջողեմ իմ նպատակում, հնարավոր է հաջորդ ելույթում ասեմ՝ չէ, կարծում եմ Խամոյանն այդքան էլ նրբանկատ չի, հաջորդիվ գուցե նաև մեկ այլ քաղաքական գործիք կիևառեմ: Այնպես որ քաղաքակամն ելույթը գիտական ատենախոսություն չի»:
«Զավեշտալի է ինձ համար Ձեր չափից ավել ինքնավստահությունը, Փաստորեն Ալիևը Ձեզ համար այլևս խաղացող չէ, դերակատար չէ՞, հա՞… դուք մեծ խաղացողների հետ եք խաղու՞մ»,-հակադարձել է Ագնեսա Խամոյանը: