|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Տիկին Ստեփանյան, Էստեղ ժողովրդավարությունից եք խոսում, դուք մամուլ կարդո՞ւմ եք, հեռուստացույց նայո՞ւմ եք, գիտե՞ք, թե ինչ է կատարվում այն համայնքներում, որտեղ չի հաղթել ձեր թեկնածուն: Ավագանու նիստից 2 օր առաջ ձերբակալվում է Վանաձորի քաղաքապետը: Գիտեք ի՞նչ է կատարվում Վարդենիսում, Թալինում, մինչ այդ՝ Սյունիքում ինչ է տեղի ունեցել, ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը: Ես զարմանում եմ, որ դուք, Վահագն Ալեքսանյանը ոգևորված թվեր եք մատնացույց անում, թե 50. 2 տոկոս ենք հավաքել ՏԻՄ ընտրություններում: Դուք չեք հաղթել, հաղթել են նախորդ իշխանությունների ներկայացուցիչները, ովքեր ձեր ցուցակներով առաջադրվել են», -նման գնահատական հնչեցրեց ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ խոսքն ուղղելով ՔՊ-ականին։
Մանրամասն՝ տեսանյութում։