Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիան ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից սպասված աջակցությունը չի ստացել ո՛չ պաշտպանության, ո՛չ ահաբեկչության դեմ պայքարում. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով «Հըզըրռեիս» սուզանավը քարշակելու և «Սելմանռեյս» սուզանավի առաջին եռակցման արարողության ժամանակ Գյոլջյուք նավաշինարանում։
«Թուրքիան չի ստացել այն աջակցությունը, որն ակնկալում էր իր դաշնակիցներից՝ ո՛չ իր պաշտպանական կարիքները բավարարելու, ո՛չ ահաբեկչության դեմ 40-ամյա պայքարում: Մեր երկիրը բազմիցս ենթարկվել է բացահայտ և քողարկված պատժամիջոցների, սպառնալիքների, ճնշումների և շանտաժի»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան ցանկանում է ՆԱՏՕ-ից տեսնել կոնկրետ քայլեր, այլ ոչ թե ահաբեկչության դեմ պայքարի դիվանագիտական հայտարարություններ։ «Որպես ՆԱՏՕ-ի համար գին վճարող երկիր՝ մենք ցանկանում ենք տեսնել կոնկրետ քայլեր, ոչ թե բաց դիվանագիտական հայտարարություններ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։