|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետը հանձնարարական տվեց աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների վերաբերյալ: Նրա խոսքով` կառավարությունը տրամադրված է աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն անհրաժեշտ մակարդակի բերելու, անկանոն թափված աղբի նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք ձևավորելու, օրինազանցների նկատմամբ վարչարարության խստացման ուղղությամբ:
«2017թ. ապրիլին տվել ենք «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկը, հաստատված է միջոցառումների ծրագիրը: Նշված միջոցառումները արդյունավետորեն համակարգելու համար հանձնարարում եմ ՏԿԶ նախարարին` մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ ՏԿԶ նախարարությունը աղբահանության և սանիտարական մաքրման պետական լիազոր մարմին ճանաչելու վերաբերյալ: Մենք, փաստորեն, առ այսօր նման մարմին չունեինք, հսկողության տակ ենք դնելու «Մաքուր Հայաստան» ծրագիրը` շատ կոշտ ձևով»,- ասաց վարչապետը:
Նա նաև հավելեց, որ մայիսի 20-ին կհայտարարեն հանրապետական շաբաթօրյակ: «Այդ շաբաթօրյակը չպետք է ձևական լինի, պետք է ներկայացնել համապատասխան տեխնիկա, շինարարական աղբը հանելու համար տեխնիկա և այլն»,- ասաց վարչապետը: