|
Փոխարժեքներ
01 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Առավոտից հետևում եմ ոստիկանական գործողություններին և ևս մեկ անգամ համոզվում եմ, որ երեկվա հայտարարությունս, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգ է տվել ոստիկաններին էլ ավելի ագրեսիվ գործել, այսօր առավել կենսական է: Այս մասին հայտարարություն է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Ոստիկանների ակնհայտ անհամաչափ և բիրտ ուժ են կիրառում իրենց բողոքի ձայնը խաղաղ ակցիայի միջոցով բարձրացրած ՀՀ քաղաքացիների նկատմամբ, անհարկի քաշքշում նրանց՝ տապալելով գետնին: Ոստիկանական նման գործողությունների արդյունքում այս պահի դրությամբ արդեն ունենք տուժած քաղաքացիներ, նրանցից երկուսը ձեռքի կոտրվածք ունեն, ընդ որում՝ մեկը կին է:
Բերման են ենթարկվել շուրջ 414 քաղաքացիներ. ոստիկանական բաժանմունքներում այլևս տեղ չկա, և քաղաքացիներին բաժանմունքից բաժանմունք են տեղափոխում:
Պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնում է, որ ոստիկանության ծառայողները «առևանգել են պատգամավոր Թադևոս Ավետիսյանին»:
Ոստիկանության աշխատակիցների կողմից այս վարքագիծը խիստ անընդունելի և դատապարտելի է:
Հարգելի ոստիկաններ, հիշեցնում եմ՝ ձեր առաքելությունը ՀՀ քաղաքացու պաշտպանությունն է:
Ուշադրությամբ հետևում եմ իրավիճակին և փաստահավաք աշխատանքների ամփոփումից անմիջապես հետո գրություններ եմ ուղարկելու ՀՀ գլխավոր դատախազին և միջազգային գործընկերներիս»: