կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-17 13:45
Հասարակություն

Ոստիկանությունը ստում է

Ոստիկանությունը ստում է

ՀՀ ոստիկանությունը 11։57-ին տարածել է հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ․

«Առավոտից մայրաքաղաքում տեղի ունեցած միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին մի շարք փողոցներ, որոնք ոստիկանության գործողությունների արդյունքում 5-7 րոպեում բացվել են: Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ ու տրանսպորտային հանգույցներ չկան»:

Արձանագրենք՝ ոստիկանությունը ստում է․ 11։05-ից զոհերի հարազատները փակել են փողոցը՝ վերաքննիչ դատարանի մոտ։ 13։00-ին, այս նյութը հրապարակելիս,  փողոցը դեռ փակ էր՝ ըստ Yerevan.Today-ի ուղիղ եթերի, այնինչ ոստիկանությունն ասում է, թե փակ փողոց չկա։

Ոստիկանությունը հայտարարում է, թե բացվել են փողոցները 5-7 րոպեում։ Դա ևս սուտ է, Մի շարք փողոցներ, օրինակ՝ Աբովյան փողոցը, մեկ ժամից ավելի փակ են մնացել, որոշ փողոցներում ոստիկանները չեն կարողացել մոտենալ, հավանաբար՝ ռեսուրս չունենալու պատճառով։ Բազմաթիվ փողոցներ փակ են մնացել մինչև կես ժամ։