|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման՝ 6 կետը հրապարակելուց հետո ավելի ևս պնդում եմ, որ Փաշինյանը մտադիր է Արցախը մտցնել Ադրբեջանի կազմը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսում։
«Կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը և իր այդ հատուկ հանձնարարություններով սպասարկուն կոնկրետ հայտարարել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում և իրենք այդ ճանապարհով լուծում չեն տեսնում․ չի հայտարարում, մնացածը մանիպուլյացիա է, այս նախադասությունը ինչի՞ չեն ասում»,-հայտարարեց նա։
Օրվա իշխանության քաղաքականությունը շատ հստակ է՝ վստահեցրեց Իշխան Սաղաթելյնաը, Արցախը մնա Ադրբեջանի կազմում անվտանգության և մարդու իրավունքների լայն երաշխիքներով, որից հետո իբր նոր կխոսեն կարգավիճակի մասին։ Հետևաբար, այդ ամեն ինչը սուտ է։
Սաղաթելյանը նշեց, որ խորհրդարան վերադառնալու են բացառապես ժողովրդի օրակարգը սպասարկելու համար։
Մանրամասն՝ տեսանյութում․