|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Վրաստանում հացահատիկի պաշարները նվազագույնին են հասել: Այս մասին հայտարարել է Վրաստանի Ցորենի եւ ալյուրի արտադրողների ասոցիացիայի ղեկավար Լեւան Սիլագավան վրացական Бизнес формула լրատվական գործակալության հետ զրույցում:
«Ցավալիորեն, ցորենի պաշարները երկրում նվազագույնն են, պաշարները կբավականացնեն 10 օրվա համար, եւ առաջիկա մի քանի օրում աշխատանքը դադարեցնեն նաեւ գործող վերջին երեք ջրաղացները… Ցորենի ներկրումն ամիսներ շարունակ անիմաստ է դարձել, քանի որ ալյուրի ներմուծման մաքսատուրքը զրոյական է, իսկ իսկ ցորենի դեպքում լողացող մաքսատուրք է գործում: Այսօր դա 120 դոլար է մեկ տոննայի համար: Դրանից ելենելով՝ արդեն ամիսներ շարունակ ալյուր է ներկրվում, որը փոխարինում է հացահատիկին»,- ասել է Սիգալավան: