|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Նիկոլի գործընկերները հրապարակային ասում են, որ նա փոխում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արեւմուտք, իսկ իրականում ՝ Թուրքիա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա նաև հավելել է․ «Վերջին օրերին հակառուսական ընդգծված հայտարարություններով են հանդես գալիս Նիկոլի արտախորհրդարանական «սազանդար-հաճախորդները»։ Նիկոլը լռում է դեռ, բայց այցելում է հակառուսական երկիր։
Ասել ու ասում եմ՝ Հայաստանը պետք է ամրապնդի իր քաղաքական, անվտանգային ու տնտեսական կապերը դաշնակից Ռուսաստանի հետ։
Հակառակը Թուրքիան է։ Հերիք է մասնակցեք ՆԱՏՕ—ական խարդավանքներին, դրանով Հայաստանն ուղիղ դնում եք թուրքական ազդեցության տակ։
Ու որպեսզի դա չլինի՝ Նիկոլին պետք է ճանապարհել իշխանությունից»։