|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Միացյալ Նահանգները չի աջակցում Թայվանի անկախությանը և հավատարիմ է մեկ Չինաստանի քաղաքականությանը. չորեքշաբթի ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
«Ես կցանկանայի ընդգծել, որ մենք չենք աջակցում Թայվանի անկախությանը և հավատարիմ ենք մնում մեկ Չինաստանի քաղաքականությանը»,- ասել է Փրայսը հերթական ճեպազրույցի ժամանակ։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի քաղաքականությունը կղզու նկատմամբ «չի փոխվել»։
Միաժամանակ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ու Թայվանը «սերտ, ամուր հարաբերություններ ունեն», որոնք հիմնականում հիմնված են ասիական տարածաշրջանում անվտանգության պահպանման փոխադարձ շահերի վրա։