|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Չինական բանակն արդյունավետ միջոցներ կձեռնարկի արտաքին միջամտությունը և Թայվանի՝ անկախության հասնելու փորձերը զսպելու համար. հինգշաբթի ասել է Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Տան Կեֆեյը։
«Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, Թայվանի հարցը վերաբերում է Չինաստանի հիմնարար շահերին և չի հանդուրժում արտաքին միջամտություն»,- ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Թայվանի հետ սպառազինությունների գործարքի հաստատումը, ներառյալ Patriot հակաօդային պաշտպանության համակարգը։
Նա ընդգծել է, որ «Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակը արդյունավետ միջոցներ կձեռնարկի՝ վճռականորեն ճնշելու արտաքին միջամտության ցանկացած ձև և անջատողական ուժերի՝ Թայվանի անկախության հասնելու փորձերը, նաև անշեղորեն կպաշտպանի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»: