|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սպիտակ տան աղբյուրները տեղեկացնում են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասին հասկացրել է, որ վետո է դնելու ՄԱԿ-ում պաղեստինյան բանաձեւի վրա. տեղեկացնում է mignews.com-ը: Նա հայտարարել է, որ դեմ է Պաղեստինի` ՄԱԿ-ում անկախություն ձեռք բերելու փորձերին:
Նշենք, որ երեկ ԱՄՆ նախագահը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում եւ այն սկսել Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի խոսքերով. «Մեզ հարկավոր է ոչ թե պարզապես խաղաղություն, այլ երկարատեւ խաղաղություն»: Նա հավելել է, որ կայուն խաղաղությունը կախված է արդարության, լայն հնարավորությունների, արժանապատվության եւ ազատության զգացումից: