|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ադրբեջանի իշխանությունները, մեղադրելով իրավապաշտպաններին պետական լուրջ հանցագործությունների մեջ, ցուցադրում են իրենց անհարգալից վերաբերմունքը օրենքի գերակայության նկատմամբ և ձգտում են վախեցնել անկախ քաղաքացիական հասարակությանը: Այդ մասին հայտարարել է Freedom House-ի ղեկավար Դևիդ Քրամերը. գրում է haqqin.az-ը:
«Լեյլա Յունուսի և այլ իրավապաշտպանների նկատմամբ լուրջ և անհիմն մեղադրանքներ առաջ քաշելով՝ Ադրբեջանը ոչ միայն ծաղրում է իր դատական համակարգը, այլև, զրկելով Յունուսին փաստաբանի ծառայություններից, ցույց տալիս, որ վախենում է իր իսկ քաղաքացիներից»,- ասել է նա: