Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը դաժանորեն շահագործել է ոսկու և այլ թանկարժեք մետաղների հանքավայրերը Զանգիլանում և այլ վայրերում։ Դաժանորեն շահագործել է Զանգիլանի «Վեջելիի» ոսկու հանքավայրը։ Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը՝ ընդունելով օկուպացված Կովսականի շրջանում նախագահի նորանշանակ հատուկ ներկայացուցչին։
Նրա խոսքով՝ «կոշտ շահագործումը տարածքը վերածել է էկոլոգիական աղետի գոտու, իսկ ապօրինի արդյունահանված ոսկին արտահանվել և վաճառվել է արտերկիր»։
«Այժմ մենք սկսել ենք բոլոր իրավական ընթացակարգերը։ Այս մասին տեղեկացրել եմ ադրբեջանական հանրությանը։ Ոչ մի հանցագործություն անպատասխան չի մնա. նախ՝ մենք հաշվում ենք բոլոր վնասները, մեր բոլոր քաղաքների և գյուղերի անձնագրավորման գործընթացը շարունակվում է։ Կատարվում է յուրաքանչյուր շենքի կամ մնացած քանդված մասերի տեսանկարահանում և լուսանկարում։ Սա ապացույց է, և մենք վճռական ենք դիմել միջազգային ատյաններ, նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Բացի դրանից՝ Վեջելիի ոսկու հանքավայրի ապօրինի շահագործումը օտարերկրյա, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների կողմից, թանկ կնստի նրանց վրա։ Մենք գիտենք այս մարդկանց անունները։ Մենք նրանց մերկացնելու ենք ամբողջ աշխարհի աչքի առաջ, իսկ նրանք մեզ փոխհատուցում են վճարելու։ Նրանք, անշուշտ, կփոխհատուցեն վնասը»,- նրա բարբաջանքն է մեջբերում APA-ն։