Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
44-օրյա պատերազմում Կովսականի գրավման մասին Արծրուն Հովհաննիսյանը ցուցմունք է տվել եւ ասել, որ սխալվել է, երբ հոկտեմբերի 22-ին ասել է, թե հայկական կողմը աննախադեպ հաղթանակ է գրանցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«44 օրյա պատերազմից հետո Արծրուն Հովհաննիսյանի մասին այնքան Է խոսվել, որ կարծես թե ասելու բան չի մնացել, բայց...:
Օրերս ծանոթանում էի գործի նյութերին եւ հանդիպեցի հետեւյալ տեղեկատվությանը.
2020թ հոկտեմբերի 19-20-ին ազերները գրավում են Կովսականը (Զանգելան), դպրոցի շենքի վրա դնում իրենց դրոշը եւ նկարելով գցում համացանց:
Դրանից մեկ օր անց՝ հոկտեմբերի 21-ին մերոնք հրաման են ստանում Կովսականում կատարել մարտական առաջադրանք, սակայն ընկնում են շրջափակման մեջ, 40 անձ սպանվում կամ գերեվարվում է:
Դրանից մեկ օր անց՝ հոկտեմբերի 22-ին Արծրուն Հովհաննիսյանը « Հայլուր» ծրագրի ընթացքում հայտնում է, որ մերոնք ազերներին կոտորել են Կովսականում, իսկ դրոշը կեղծ է:
Հասկանում ե՞ք. Կովսականը գրավված, դպրոցի տանիքին դրոշը դրած, մերոնց գործողությունները ձախողված, 40 անձ սպանված կամ գերեվարված, իսկ Արծրունն ասում է, չհավատաք. աննախադեպ հաղթանակ ենք գրանցել:
Դե իսկ հետո քննիչի մոտ ցուցմունք է տալիս, որ սխալվել է:
44 օր սրանք մեզ կերակրել են էսպիսի կտերով ու մենք էլ կույր հավերի նման կերել ենք էդ կտերը:
Կա՞ր արդյոք Արծրունի գործողություններում պետական դավաճանության հանցակազմ, թե՞ ոչ, դեռ կքննարկենք»,- գրել է փաստաբանը։