|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Քաղաքացիները փակել են Նոր Նորքից իջնող ճանապարհը, մասնավորապես՝ Բուսաբանական այգու մոտ գտնվող կամուրջը: Անհնազանդության ակցիայի մասնակիցները նստել են ասֆալտին եւ վանկարկում են՝ «առանց Նիկոլ Հայաստան», «միացեք», «պայքար»:
Ինչ-որ պահի իրավիճակը լարվեց եւ վիճաբանություն ծագեց ոստիկանության աշխատակիցներից մեկի ու անհնազանդության ակցիա իրականացնողների միջեւ: «Երթեւեկելի մասից դուրս եկեք, բոլորդ պատասխանատվության եք ենթարկվելու: Ձեր գործողություններն անօրինական են»,-ասաց ոստիկանը:
Այստեղ է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ: Մարտի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։
Երեկվա հանրահավաքում ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, մայիսի 4-ին վաղ առավոտից շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք կշարունակվեն մինչև ժամը 14։00-ն, իսկ ժամը 15․30-ին նախատեսված է հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։