|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի և ընդդիմադիր ցուցարարների միջև երեկ՝ ապրիլի 28-ին, տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում:
Միջադեպի ականատեսները NEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ են պատմել: Մասնավորապես, երբ ցուցարարները Լեո-Պարոնյան խաչմերուկին՝ հարգանքի տուրք մատուցելու վրաերթի ենթարկված կնոջ և իր չծնված երեխայի հիշատակին, տեղում է հայտնվել Արմեն Մարտիրոսյանը, ով ոչ թե պարզապես անցելիս է եղել այդ տարածքով, այլ եկել, կանգնել է հարակից մայթում:
Նա վիրավորական արտահայտություններ է թույլ տվել ցուցարարների հասցեին: Երբ ոստիկանները նկատել են, որ Մարտիրոսյանը սադրիչ վարքագիծ է ցուցաբերում, նրան խնդրել են հեռանալ: Մարտիրոսյանը չի ենթարկվել ոստիկաններին և շարունակել է վիրավորել ցուցարարներին:
Դրանից հետո ցուցարարները երկու դատարկ ջրի շիշ են շպրտել նրա ուղղությամբ, ինչին հաջորդել է ոստիկանների կողմից նրան տարածքից հեռացնելը: Ուշագրավ է, որ ականատեսների պնդմամբ՝ տարածքից հեռանալիս Մարտիրոսյանը ոտքով հրել է քաղաքացիների բերած խաղալիքները: