|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Ֆրանսիայի Նիմ քաղաքում բանտ է նետվել 6-ամյա Վազգեն Ասրիյանը: Որքան էլ տարօրինակ է, 6-ամյա մեր հայրենակցին ձերբակալել են Վերին Լուարա նահանգի Լանժեակ քաղաքում` հենց դպրոցում: Նույն բանտում է նաեւ նրա հայրը Դավիթ Ասրիյանը: Հայր ու տղա դատապարտվել են 15-օրյա ազատազրկման։
Ներկայացված մեղադրանքում ասված է, որ հայր ու տղա իբր բենզին են գողացել: Դավիթը Հայաստանից տեղափոխվել էր Ռուսաստան, իսկ այնտեղից Ֆրանսիա: Միգրանտների նկատմամբ օրենքի խստացումից հետո 2010-ի աշնանը Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել էին Ասրիյանին քաղաքական ապաստան տալ: Դավիթը նախքան Ֆրանսիա ժամանելը, խաղացել է Ռուսաստանի ֆուտբոլային ակումբներից մեկում։ Դավիթն արդեն 6 տարի է, ինչ ապրում է Ֆրանսիայում։
Քաղաքի բնակիչները երեքշաբթի դպրոցի շենքի մոտ նույնիսկ ցույց են անցկացրել ՝ ի պաշտպանության երեխայի։
Այս մասին հայտնում է Paris-Match-ը։