կարևոր
4510 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-03 15:30
Քաղաքական

Վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ գործն ի՞նչ փուլում է. Լիլիթ Գալստյանը՝ դատախազին

Արման Բաբաջանյանը ըստ դատական վճռի պետք է ներողությւոն խնդրեր Դաշնակցությունից, անցել է մեկ տարի և դատական ակտը չի իրականացվել նրա կողմից, ավելին չի ապահովվել նաև հարկադիր կատարմամբ։ Այս մասին ԱԺ-ում դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Մարտի 28-ին ձեզ է հասցեագրվել դիմում Արման Բաբաջանյանի կողմից դատական ակտը կատարելու նպատակով կիրառել քրեաիրավական ներգործության միջոցներ, խնդրում եմ պատասխանել, թե ինչ ընթացքի մեջ է վերջին դիմումը»,- հարցրեց պատգամավորը։

Ընդդիմադիր գործիչը նաև հարց ուղղեց վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ գործից․ «Վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկվեց Սոնա Մնացականյանը՝ մահվան ելքով, այս գործով ինչ նորություններ կան, ինչ գործողություններ են իրականացվում»,- հարցրեց պատգամավորը։