Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ում ՌԴ-ի ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին չի բացառել, որ Կիեւը կարող է զանգվածային ոչնչացման զենք կիրառել:
«Չի կարելի լիովին բացառել սցենարը, երբ Կիևի ռեժիմը և արմատական խմբերը մարտի դաշտում կկիրառեն ԶՈԶ այն դեպքում, եթե չկարողանան առավելության հասնել սովորական սպառազինությունների օգնությամբ։ Որքան մենք գիտենք, նման տարբերակ դիտարկվում է Սլավյանսկի եւ Կրամատորսկի համար, որոնք վերածվել են ամրաշինական օբյեկտների», - ասել է Պոլյանսկին լրագրողներին։
«Կցանկանայի ընդգծել, որ այն, ինչը երկար ժամանակ համարվում էր աներևակայելի, այժմ իրատեսական սցենար է, որը պատրաստվում է Կիևի վարչակարգի կողմից՝ ԱՄՆ - ի աջակցությամբ», - հավելել է նա: Նրա խոսքով՝ կան բազմաթիվ ազդակներ, որոնք մատնանշում են դա, այդ թվում՝ քիմիական նյութերի հնարավոր կիրառման մասին հիստերիան, որը հրահրում են արեւմտյան ԶԼՄ-ները եւ քաղաքական գործիչները:
«Նույնիսկ եթե մենք նշենք այն փաստը, որ Ռուսաստանը կենսաբանական եւ քիմիական զենք չունի, ո՞րն է մեր սահմանի անմիջական հարեւանությամբ Ուկրաինայում դրանց կիրառման իմաստը։ Մենք ոչինչ չենք ստանա ավելին, ինչին կարող ենք հասնել սովորական միջոցներով», - հայտարարել է Պոլյանսկին։
Ինչպես նշել է դիվանագետը, միակ կողմը, որին դա ձեռնտու կլիներ՝ Կիևի ռեժիմն ու ծայրահեղականների խմբերն են, որոնք ահաբեկչությունն ու ահաբեկումը օգտագործում են որպես մարտական գործողություններ վարելու միջոց: «Նրանք կորցնելու ոչինչ չունեն եւ ոչ մի բանի առաջ կանգ չեն կանգնի», - ասել է Պոլյանսկին: