Քմծիծաղը դեմքին՝ «գորշ գայլերի» նշանը Ուրուգվայի հայերին ցույց տված Չավուշօղլուն դարձյալ անկեղծ է։ Չի թաքցնում իր պետության նպատակները։
Ասում է՝ մեր նպատակը ձեզ վերացնելն է աշխարհի երեսից, որովհետև սա Թուրանի նշանն է։ Չկա Թուրան, քանի դեռ հայերը կան։ Հետևաբար պիտի դուք՝ հայերդ, չլինեք, որ մենք մեր երազած Թուրանը կառուցենք։
Չավուշօղլուն և Էրդողանը գաղափարակիցն են տխրահռչակ Իսկանդար Համիդովի՝ ժամանակին Ադրբեջանի ՆԳ նախարարի, ով լինելով Ադրբեջանում «գորշ գայլերի» առաջնորդը, գտնում էր, որ իրենց գոյության շարունակականության գրավականը հայերին բնաջնջելն է։ Միջուկային զենքով։
Նշանը, որ ցույց է տվել Արարատ Միրզոյանի թուրք գործընկերը, արգելված է Գերմանիայում և Ավստրիայում՝ որպես ահաբեկչության սիմվոլ։
Լուսանկարում Էլչիբեյից աջ հենց Իսգանդար Համիդովն է։
Արտյոմ Տոնոյան
Իրանագետ