Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունները պետք է ֆիսկալային աջակցություն ցուցաբերեն բնակչության խոցելի շերտերին, որոնք ամենաշատն են տուժել էներգակիրների եւ սննդամթերքների գների աճից եւ այժմ բախվում են աճող պարենային անվտանգության բացակայությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՀ-ն։
Պարենի եւ էներգակիրների գների աճը մեծացրել է սոցիալական ալեկոծությունների վտանգը, հատկապես ցածր եկամուտ ունեցող երկրներում, որոնք COVID-19 համավարակի սկսվելուց հետո արդեն պայքարում են պարտքի բարձր մակարդակի դեմ, իսկ այժմ էլ տոկոսադրույքների բարձրացման պայմաններում բախվում են փոխառությունների ավելի բարձր արժեքի, ասվում է ԱՄՀ-ի վերջին զեկույցում։
Բազմաթիվ ապացույցներ կան, որ ֆինանսական ճգնաժամերը, համավարակները եւ անկայունությունը կամ գների աճը կարող են խորացնել տարաձայնությունները եւ հարկաբյուջետային քաղաքականությունը կարեւոր դեր պետք է խաղա նման խնդիրների լուծման գործում, Reuters-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՀ-ի բյուջետային հարցերով տնօրեն Վիկտոր Գասպարը։
Շատ երկրների կողմից ներքին գների աճը զսպելու համար ձեռնարկված միջոցները ւ կարող են խորացնել առաջարկի եւ պահանջարկի միչեւ գլոբալ անհամապատասխանությունը, ինչը կհանգեցնի գների ավելի շատ բարձրացման:
Գասպարն ասել է, որ աղքատ տնային տնտեսությունները իրենց բյուջեի մինչեւ 60 տոկոսը սննդի վրա են ծախսում՝ ի տարբերություն զարգացած երկրներում միջին տնային տնտեսությունների 10 տոկոսի:
Սակայն շատ երկրների գնողունակությունը չի բավարարում աննախադեպ ծախսերից հետո վերջին ճգնաժամը լիովին հաղթահարելու համար՝ COVID-ի համավարակի պայմաններում, որը համաշխարհային պարտքը հասցրել է 226 մլրդ դոլարի, ինչը պարտքի ամենամեծ տարեկան աճն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
ԱՄՀ-ն հայտարարել է, որ համաշխարհային պետական պարտքը կնվազի մինչեւ 2022-ի համախառն ներքին արդյունքի 94,4 տոկոսը՝ 2020-ի 99,2 տոկոս գագաթնակետից հետո՝ միջնաժամկետ հեռանկարում կայունանալով շուրջ 95 տոկոսի սահմաններում: Բայց այս մակարդակը 11 տոկոսային կետով բարձր է, քան մինչ համավարակը։
Գասպարն ասել է, թե ԱՄՀ-ն կշարունակի պնդել, որ փոփոխություններ լինեն՝ G20-ի ընդհանուր պարտքի վերակառուցման գործընթացի եւ ավելի արագ ժամանակացույցի վերաբերյալ հստակություն ապահովելու համար:
«Գլոբալ լուծման հիմնավորման անհրաժեշտությունը շատ ծանրակշիռ է: Եվ մենք բոլոր ջանքերը գործադրում ենք, որ դա տեղի ունենա,- ասել է նա,- Դա բխում է վարկատու երկրների շահերից, պարտապան երկրների շահերից, ինչպես նաեւ մասնավոր վարկատուների շահերից»: