կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-20 17:30
Քաղաքական

Ադրբեջանի դժգոհությունից հետո ՀՀ կառավարությունը սրբագրել է սեփական մամուլի հաղորդագրությունը

Ադրբեջանի դժգոհությունից հետո ՀՀ կառավարությունը սրբագրել է սեփական մամուլի հաղորդագրությունը

ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցի շրջանակում այսօր այցելել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումա, հանդիպում ունեցել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

Փաշինյան-Վոլոդին հանդիպման վերաբերյալ ՀՀ կառավարությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որում տեղ էր գտել հետևյալ ուշագրավ ձևակերպումը. ««Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն»։ Փաշինյանը հավելել էր, որ վերջնական համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ:

Դրանից որոշ ժամանակ անց արդեն կառավարությունն իր էջում սրբագրում է իր իսկ տարածած հայտարարությունը` տեքստից հեռացնելով վերոնշյալ մեջբերումում ընգծված «վերջնական» ձևակերպումը. «…ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված Լեռնային Ղարաբաղի անվտանգության… շուրջ»:

Yerkir.am-ի` Մոսկվայի աղբյուրների հաղորդմամբ` ՀՀ կառավարության` ավելի վաղ տարածած հայտարարության «վերջնական» ձևակերպումը դժգոհություն է առաջացրել  մեր թշնամու` Ադրբեջանի մոտ, որի բողոքներից հետո միայն փաշինյանական վարչակազմը հեռացրեց այդ ձևակերպումը:

No description available.

No description available.