կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-24 10:29
Տարածաշրջան

Էրդողանը սրբագրել է իր ցավակցությունը

Էրդողանը սրբագրել է իր ցավակցությունը

Yerkirmedia-ն հայտնում է, որ  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր նախաապրիլքսանչորսյան գրավոր` աննախադեպ հայտարարությունից քիչ անց, երբ այն արդեն դարձել էր համաշխարհային լրահոսում կարեւոր տեղեկություններից մեկը, ինչպես նաեւթուրքական շրջանակների քարոզչական զենք, թուրք հանրության համար արդեն սրբագրեց իր, այսպես ասած, ցավակցությունը։

 

«Այս երկրում ապրիլի 23-ը նշվում է որպես Երեխաների օր»,- ասել է նա խորհրդարանում տոնական պաշտոնական հանդիսությունից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ եւ պարզաբանել, թե ցավակցություն հայտնել է ոչ միայն հայերին։

 

«Այդ ընթացքում մահացած օսմանցիների թոռներին էլ եմ ցավակցել։ Նույն թվականին միայն հայեր չէ, որ սպանվել են, նաեւ՝ թուրքեր, բոսնիացիներ, ալբանացիներ, լազեր։ Բոլորի հոգիներին խաղաղություն եմ մաղթում։ Նրանց հիշատակը ոգեկոչելուց բնական ի՞նչ կարող է լինել։ Սակայն, ցավոք, շատերը դա օգտագործում են` որպես գործիք, ինչը սխալ է, եւ մենք դրան դեմ ենք հանդես եկել, ու միշտ ընդգծել ենք դա։ Մեր անելիք քայլից ավելի կարեւոր է հակառակ կողմի անելիք քայլը...»,- ասել է Էրդողանը։

 

Նշենք նաև, որ Էրդողանի ուղերձը թարգմանվել էր 9 լեզուներով, սակայն որոշ լրատվամիջոցներ թարգմանությունն արել էին Google Translate ծրագրով, որն այդ ուղերձն աղավաղել էր: