Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղեկացրել ենք, որ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Կոժինը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Արցախը պետք է մասնակցի ԼՂ հակամարտությանն ուղղված բանակցային գործընթացին:
«Իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններն անհնար են առանց Ադրբեջանի օկուպացված տարածքներում ձևավորված անօրինական ռեժիմի մասնակցության: Որքանո՞վ են նման հայտարարությունները բարդացնում կարգավորման գործընթացը և խանգարում կողմերին ընդհանուր լեզու գտնել»,- հարցրել է լրագրողը:
«Ընդհանրապես, ամպագոռգոռ հայտարարությունները, որոնք այդ հարցով ԵԱՀԿ-ի կողմից նախանշված ռելսերի սահմաններից դուրս են, հավանաբար, ապակառուցողական են»,- պատասխանել է Կոժինը:
Ժամեր անց, սակայն, ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հայտնվել է ճեպազրույցի սղագրությունը, որում մենք տեսնում ենք այլ պատասխան. «Ձեր ամպագոռգոռ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում ԵԱՀԿ-ի ամրագրած ռելսերի մեջ, հավանաբար, ոչ կառուցողական են»:
Այնպիսի տպավորութւոն է, որ ռուսական կողմը փորձում է սրբագրել ինքն իրեն և այլ կերպ ներկայացնել ԱԳՆ պաշտոնյայի ասածը: