կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-28 10:00
Արցախ

Ստեփանակերտի քաղաքապետարանն արդեն ունի ֆեյսբուքյան պաշտոնական էջ

Ստեփանակերտի քաղաքապետարանն արդեն ունի ֆեյսբուքյան պաշտոնական էջ

«Ստեփանակերտի քաղաքապետարանն արդեն ունի ֆեյսբուքյան պաշտոնական էջ, որի միջոցով ստեփանակերտցիները կարող են մշտապես հետևել Ստեփանակերտի քաղաքապետի, Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու, ինչպես նաև քաղաքապետարանի ստորաբաժանումների աշխատանքին և, որ ամենակարևորն է, մշտապես ուղիղ կապ ունենալ Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ:

Այս էջը ստեղծվել է մայրաքաղաքի բնակիչների հետ անընդհատ անմիջական կապի պահպանման, թափանցիկության ու մատչելիության ապահովման, հասարակության իրազեկվածության և տեղեկացվածության ապահովման նպատակով և այն հնարավորություն կտա համատեղելու մեր և ձեր մտահղացումները, առաջարկություններն ու տեսլականները մեր քաղաքի բարեկեցիկ ապագայի վերաբերյալ:

Մենք, կարևորելով ստեփանակերտցիների հետ հասանելի անմիջական կապի ապահովումը, պատրաստակամ ենք հետևողական լինել Ձեր կողմից ուղղված հարցերի լուծմանը և լիահույս, որ այս էջը հետաքրքիր կլինի բոլոր օգտատերերի համար ու կծառայի իր նպատակին:

Մեր քաղաքը մեր տունն է, մեր ընտանիքը, ու անձնական օրինակով, փոխվստահությամբ, համատեղ գաղափարներով կարող ենք իրականացնել համարձակ ու հավակնոտ ծրագրեր»,- ասվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջի առաջին գրառման մեջ: